PSPS Alert
Public Safety Power Shutoffs (PSPS) may be necessary to protect communities. See the latest updates.

Մեր արձագանքը COVID-19 համաճարակին

Մենք պետք է միասին աշխատենք COVID-19-ի դեմ պայքարելու համար

Edison International-ի նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Պեդրո Ջ․ Պիզարոն անդրադառնում է վերջին ջանքերին, որոնք նահանգը և SCE-ն ձեռնարկում են COVID-19-ի տարածումը դանդաղեցնելու համար, և նա շնորհակալություն է հայտնում առաջնագծի աշխատակիցներին այս ճգնաժամում նրանց համստատակամության և նվիրվածության համար:

Սեղմեք այստեղ ՝ COVID-19-ի վերաբերյալ հավելյալ տեսանյութեր դիտելու համար։

Expose as Block
No
Add Horizontal line
Off

ՍՏԱՑԵՔ ՁԵԶ ԱՆՀՐԱԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած COVID-19-ի արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակավոր միջոցառումները ավարտվել են, մեր հաճախորդների հանդեպ մեր նվիրվածությունը երբեք չի փոխվի: Գտեք ձեզ համար ճիշտ օգնության ծրագիրը։

Եթե վերջերս կորցրել եք ձեր աշխատանքը կամ ձեր եկամուտը փոխվել է, դուք կարող եք որակավորվել իջեցված էներգիայի մակարդակի մեր CARE կամ FERA ծրագրերով, անգամ եթե արդեն ստանում եք անաշխատունակության նպաստներ։ Երկու ծրագրերին էլ կարելի է դիմել նույն հայտով։ Ձեզանից ընդամենը 2 րոպե կպահանջվի՝ գրանցվելու համար։ Լրացուցիչ փաստաթղթերի կարիք չկա։

Իմացեք ավելին այս պաշտպանությունների և այլ ծառայությունների մասին մեր՝ Հաճախորդների պաշտպանության փաստերի ձևից․

English | Español | 한국어 | 中文 | TIẾNG VIỆT | Tagalog | فارسیى | عربى | Française | Deutsche | 日本語 | русский | հայերեն | ខ្មែរ | ਪੰਜਾਬੀ | Português | हिंदी | Hmong | Thai

 

Եթե դուք փոքր բիզնեսի հաճախորդ եք, դուք նաև որակավորվում եք կասեցված ծառայությունների անջատմանը՝ չվճարելու և ուշացած վճարներից հրաժարաման համար։ Դուք, հնարավոր է, նաև որակավորվեք CARES Ակտի վճարման պաշտպանության ծրագրին (CARES Act Paycheck Protection Program), որը կտրամադրի 100% դաշնային երաշխավորության վարկեր փոքր բիզնեսներին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր Փոքր բիզնեսի համար ռեսուրսներ էջը։

 

Եթե ֆինանսական դժվարությունների եք բախվում կամ պարզապես խնայելու եղանակներ եք փնտրում COVID-19-ի արտակարգ իրավիճակում, ապա այս ծրագրերն ու գործիքները կարող են օգնել: Մենք մեր հաճախորդներին ենք առաջարկում վճարման օժանդակության մի շարք տարբերակներ, ներառյալ վճարումների երկարացումը և պայմանավորվածություններ այն հաճախորդների դեպքում, որոնց կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել հաշիվները վճարելու համար: Կարող եք նաև այցելել մեր « Հաշիվը վճարելու օգնություն» էջը՝ պարզելու, թե ինչ տարբերակներ կան ձեզ համար:

Եթե ձեր տանը որևէ մեկին անհրաժեշտ է օգտագործել էլեկտրականությամբ աշխատող բժշկական սարքեր կամ սարքավորումներ, դուք կարող եք որակավորվել մեր Բժշկական բազային նպաստի ծրագրի համար:

Իմացեք ավելին, թե ինչպես է SCE-ն օգնում հաճախորդներին նվազեցնել իրենց կողմից ծախսած էլեկտրաէներգիայի հաշիվները COVID-19-ի ընթացքում:

Թիմերն աշխատում են բաժիններով՝ նվազագույնի հասցնելու ազդեցությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով ֆիզիկական հեռավորությունը մյուսներից:

Իրենց աշխատանքի բնույթից ելնելով՝ մեր թիմի անդամները երբեմն չեն կարողանում պահպանել ֆիզիկական հեռավորությունը վերանորոգման ընթացքում: Այնպես, ինչպես ձեր ընտանիքը կամ տնային տնտեսությունը համագործակցում են, բայց ֆիզիկապես հեռու են մնացած աշխարհից, մեր անձնակազմն էլ նույն կերպ է համագործակցում: Տեղում կամ ուրիշներին մոտ գտնվող ցանկացած միջավայրում աշխատելիս՝ անձնակազմի անդամները կրում են դեմքի ծածկույթներ, որտեղ կիրառելի է։ Մենք պետք է համոզվենք, որ դեմքի ծածկույթների գործվածքը համապատասխանում է բարձրավոլտ սարքավորումների մոտ աշխատելու անվտանգության պահանջներին:

Թիմերը նաև պահպանում են ֆիզիկական հեռավորությունը՝ հնարավորության դեպքում մեքենաները առանձին վարելով։

Մեկ այլ նախազգուշական միջոց, որը մենք ձեռնարկում ենք ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, դա առանձին տրանսպորտային միջոցներում վարելն է, երբ կիրառելի է: Արդյունքում, հաճախորդները կարող են ավելի շատ SCE տրանսպորտային միջոցներ նկատել աշխատանքի վայրերում: Մենք նաև ժամանակավորապես թույլ ենք տվել SCE-ի թիմի անդամներին և հիմնական անձնակազմին վարել իրենց անձնական տրանսպորտը՝ ընկերության աշխատանքները կատարելու համար։ Ոլորտում աշխատանքներ կատարելիս SCE-ի անձնակազմին նույնականացնելու համար՝ աշխատակիցները, հարկ եղած դեպքում, կարող են ներկայացնել իրենց SCE ID կրծքանշանը՝ պահպանելով անվտանգ հեռավորությունը:

Եթե անհրաժեշտ լինի ձեզ հետ կապվել, մենք կզանգահարենք:

Հաճախորդները չպետք է մոտենան թիմի անդամներին և անվտանգության համար պետք է մնան առնվազն վեց ֆուտ հեռավորության վրա: Մեր աշխատակիցների, մեր հաճախորդների և հասարակության անվտանգությունը մնում է մեր գերխնդիրը:

Մի ենթարկվեք խաբեություններին

Դժբախտաբար, կոմունալ ծառայությունների հաճախորդներին ուղղված խաբեությունները աճում են անորոշության շրջանում ։ Մենք ձեզ կոչ ենք անում նախ զանգահարել 1-800-655-4555 հեռախոսահամարով նախքան որևէ գործողություն ձեռնարկելը, կամ եթե կասկածներ ունեք COVID-19-ի հետ կապված ցանկացած էլ․ նամակների կամ զանգերի վերաբերյալ, որոնք ստանում եք մարդկանցից, ովքեր պնդում են, որ ներկայացնում են SCE-ը: Մենք երբեք ձեզ չենք զանգահարի կամ էլ․ նամակ ուղարկի ձեզ վճար պահանջելու համար և սպառնալ անջատել ձեր ծառայությունը, եթե վճարումն անմիջապես չստացվի: Իմացեք, թե ինչպես խուսափել COVID-19 կեղծիքներից :

Պլանավորված էլեկտրաէներգիայի անջատումները պետք է շարունակվեն

Այցելեք մեր Անջատումների կենտրոն ՝ հաղորդելու անջատման մասին, դիտեք ընթացիկ անջատումները կամ ստուգեք ձեր տարածքում նախատեսվող անջատման կարգավիճակը: Մենք ջանք չենք խնայում, որպեսզի վերանշանակենք կամ նվազագույնի հասցնենք կրիտիկական, անհրաժեշտ խափանումների ազդեցությունը, հատկապես խոցելի հաճախորդների, ձեռնարկությունների և այլ կարևոր ծառայությունների համար, որոնք մաս են կազմում համաճարակի արձագանքմանը:

 

Հուսալի սպասարկում ապահովելը նշանակում է, որ պլանային անջատումները պետք է շարունակվեն, նույնիսկ այս աննախադեպ COVID-19 իրավիճակում: Սա համահունչ է նահանգապետ Նյուսոմի «Մնացեք տանը» գործադիր հրամանագրին, համաձայն որի, անհրաժեշտ է շարունակել հիմնական աշխատանքը, ինչպես սահմանված է ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության ուղեցույցներում:

Մենք առաջնահերթ ենք համարում կարևոր աշխատանքը, որն անհրաժեշտ է մեր համայնքները անտառային հրդեհների սպառնալիքից պաշտպանելու և շտապ վերանորոգումներ կատարելու համար, անգամ եթե հետաձգում ենք ոչ այդքան հրատապ արդիականացումները: Այս չափազանց կարևոր աշխատանքի հետաձգումը կարող է անզգուշաբար ավելի մեծ և վտանգավոր ռիսկեր առաջացնել:

Մենք անլուրջ չենք ընդունում անջատման հետ կապված որոշումը, և մեր թիմերն աշխատում են հնարավորինս կրճատել տևողությունը: Մենք պետք է իրականացնենք բոլոր հնարավոր աշխատանքները՝ հանրային անվտանգությունը պաշտպանելու համար, ներառյալ անտառային հրդեհների ռիսկի նվազեցումը : Մենք հետաձգում ենք ոչ հրատապ աշխատանքները, որոնք կարող են հանգեցնել հաճախորդի համար էլեկտրաէներգիայի անջատմանը և գնահատում ենք ամեն մի ընդհատման դեպքն առանձին։

Մենք այս ամենում միասին ենք

Օգնելու Կարիֆորնիայի բնակիչներին, որոնք տնտեսական դժվարությունների են հանդիպել կարանտինի պատճառով, ընտանիքի անդամներին խնամելիս կամ դպրոցի ու բիզնեսի փակվելու պատճառով, Edison International-ը ավելի քան $1 միլիոն դոլար է նվիրել տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություններին, որոնց ուշադրությունը կենտրոնացած է խոցելի համայնքներին կրիտիկական ծառայություններ, սնունդ և անհրաժեշտ պարագաներ ապահովելու վրա՝ ի պատասխան COVID-19-ի։

Edison International-ի աշխատակիցները նաև նախաձեռնել են COVID-19-ի օգնության ֆոնդահայթայթում՝ համաճարակից տուժած համայնքներին օգնելու համար: Աշխատակիցների նվիրատվությունների և ընկերության կողմից գումարի ավելացման միջոցով ավելի քան $414,000 դոլար է նվիրաբերվել SCE-ի սպասարկման ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին աջակցելու համար:

Մենք գիտենք, որ ամեն ինչ կշարունակվի փոխվել: Մենք կշարունակենք այստեղ լինել ձեզ համար և ձեզ տրամադրել թարմացված տեղեկություններ, մինչ մենք միասին համագործակցում ենք այս ճգնաժամի միջով: